Գարնանահոտ
10.03.2026 | 13:29
Օրը բացվել է՝
գարնանահոտ է:
Քունը դեռ գլխին՝
ճմլկոտվում է
չծլած խոտը:
Լույսը դեռ աղոտ,
մի քիչ ցավոտ է:
Հողն ի վար սահում,
անէանում է
անցած ձմեռվա
արցունքահոտը:
Լիլի Մարտոյան
Մեկնաբանություններ
–¤æ‹·éâ€Å¸Ã¦â€“¤æ‹·/1349339141">«Իրատես» թերթի արխիվից